Երկրի վրա ամենաբարենպաստ կլիմա ունեցող վայրերից մեկը. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Երկրի վրա ամենաբարենպաստ կլիմա ունեցող վայրերից մեկը

📍Առավել հավասարաչափ կլիմա երկար ժամանակահատվածում դիտվել է 1911-1966 թվականներին 🇧🇷Բրազիլիայի ափերի մոտ գտնվող Ֆերնանդու դի Նորոնիա կղզում:

📍Այստեղ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1913 թվականի նոյեմբերի 17-ին 🌡️(+18,6 °C), իսկ ամենաբարձրը՝ 1965 թվականի մարտի 2-ին 🌡️(+32°C)։ Ջերմաստիճանային տարբերությունը (լայնույթը) կազմում է 13,4 աստիճան: Սա, հավանաբար, ամենաբարենպաստ եղանակային պայմաններից մեկն է, որը կարող է մեզ առաջարկել մեր մոլորակը:

📍Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշը Երևան քաղաքի համար կազմում է 71,2°C՝ ամենացածր ջերմաստիճանը կազմել է -29,2°C, ամենաբարձր ջերմաստիանը՝ +42,0°C:

📍2001 թվականին Ֆերնանդու դի Նորոնիա կղզին և Ռոքաս ատոլը 🇺🇳ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կիսվել ձեր ընկերների հետ