Գաբիի վերաբերյալ ֆանտաստիկ նորություն ունեմ:
Սիրելի ընկերներ, ձեր բոլորի օգնությամբ մեր սիրելի Գաբին հնարավորություն ստացավ բուժվելու Բարսելոնայի լավագույն կլինիկաներից մեկում: Երեխայի վիրահատության ու բուժման վրա ծախսվեց ընդհանուր շուրջ 137 մլն դրամ, և պետք է մեծ ուրախությամբ տեղեկացնեմ, որ ունենք բավականին լավ դրական դինամիկա:
Քանի որ երեխայի բուժումը բավականին երկարատև է և ապագայում անհրաժեշտ էր լինելու անհամեմատ ավելի մեծ գումար, երեխայի ծնողների հետ միասին մեր հիմնադրամի թիմով փորձում էինք գտնել այնպիսի լուծում, որ հնարավոր կլիներ ապահովել երեխայի երկարաժամկետ ու չընդհատվող բուժումը։
Բավականին մեծ դժվարություններից հետո մեզ հաջողվեց գտնել հնարավոր լավագույն լուծումը: Մի շարք գործընկերների աջակցությամբ երեխային ուղարկել ենք Նյու Յորք, որտեղ Գաբին պետք է բուժում ստանա ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներից մեկում՝ Memorial Sloan Kettering-ում, ավելին՝ տեղում տարբեր գործընկերների աջակցությամբ երեխան շարունակական բուժման հնարավորություն կստանա։
Այս հաղթանակը հնարավոր դարձավ բազմաթիվ մարդկանց աջակցության շնորհիվ: Անչափ շնորհակալ ենք մեր հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Narek Mkrtchyanին, ՀՀ առողջապահության նախարար Anahit Avanesyanին, նախարարության գլխավոր քարտուղար Varduhi Grigoryanին, միջազգային հարաբերությունների վարչության պետ Armen Melkonyanին, ՀՀ ԱԳ փոխնախարար Vahan Kostanyanին, նախարարության աշխատակազմի ամերիկյան երկրների վարչության պետ Գրիգոր Հակոբյանին, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Zareh Sinanyanին: Առանձնահատուկ շնորհակալ ենք շատերիդ քաջ հայտնի, հոյակապ բժիշկ ու ֆանտաստիկ մարդ Shant Shekherdimianին:
Գաբիիի վիրահատության ու բուժման համար կազմակեպված դրամահավաքին մեծ աջակցության համար անչափ շնորհակալ ենք Anna Hovhannisyanին ու Աննա Մկրտչյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավարությանն ու ողջ անձնակազմին, զբոսաբարների մեծ համայնքին և հազարավոր մարդկանց: Ձեր սրտացավության ու հոգատարության շնորհիվ ևս մեկ երեխա հնարավորություն ստացավ ապրելու:
✅Ինչպես միշտ, Գաբիի դեպքում նույնպես, մեր հիմնադրամը պատրաստ է ներկայացնել բուժման ծախսերի վերաբերյալ մանրամասն հաշվետվություն: