Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում

2025 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է  կիոկուշին կարատեի WORLD KYOKUSHIN CHAMPIONSHIP (IKO TATAKAI) մրցաշարը։

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացված էր 11 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանի գլխավորությամբ ։

Առաջնության արդյունքում մենամարտային ծրագրում ՀԿԿՖ-ի ներկայացուցիչները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝

Հայկ Միսակյան, Անաստասիա Ռոդինա, Արինա Մատյուշինա — 1-ին տեղ
Արծրուն Միսակյան և Կարեն Նամալյան — 2-րդ տեղ
Լևիկ Առուշանյան, Արտակ Հարությունյան և Սյուզաննա Խաչատրյան — 3-րդ տեղ։

Կատա ծրագրում Արծրուն Միսակյանը դարձել է աշխարհի չեմպիոն։

Աղբյուր՝ armsport.am

Կիսվել ձեր ընկերների հետ