3 օր մնացել ենք առանց լույսի, գազն էլ էին ուզում անջատել, խնդրել եմ` գոնե դա չանջատեն, որ երեխեքը սոված չմնան»Առանց հայր մեծացող 4 երեխաների մայրը մեծ դժվարությամբ է հոգում ընտանիքի օրվա հացի խնդիրը

Հովհաննիսյանների ընտանիքում 3 տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարը խլեց ընտանիքի հոր կյանքը: Տեղի ունեցած դժբախտությունից հետո՝ ընտանիքը բնակություն է հաստատել անմխիթար պայմաններ ունեցող տանը՝ զուրկ կոմունալ հարմարություններից:

«40.000 դրամ վարձ եմ վճարում, խանութից պարտքով ուտելիք եմ բերում, որ երեխաները գոնե սոված չմնան… 3 օր մնացել ենք առանց լույսի, գազն էլ էին ուզում անջատել, խնդրել եմ` գոնե դա չանջատեն, որ երեխեքը սոված չմնան»,- նշում է ընտանիքի մայրը:

Ընտանիքի մայրը, ով երեխաների միակ խնամակալն է, ունի մի շարք առողջական խնդիրներ, սակայն գումարի բացակայության պատճառով, չի կարողանում բուժում ստանալ: «Ես նեղվում եմ, որ իմ ծնողը վատանում է… դեղերը չենք հասցնում, մենք երեխաներով այդ պահին ամեն ինչ անում ենք, որ լավանա»,- իր խոսքում նշում է ընտանիքի միջնեկ որդին:

Այցելել կայք — barerar.am

Կիսվել ձեր ընկերների հետ