Կառավարությունը կմարի քաղաքացիների անհուսալի վարկերը..

Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործադիր մարմինը կաջակցի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է համարվում են անհուսալի, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ անհուսալի վարկ ունեցող քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 341000, իսկ վերջիններիս վարկային բեռը շուրջ 642 միլիարդ դրամ։

Կիսվել ձեր ընկերների հետ