Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար․ Ավանեսյանն այցելել է պայթյունից տուժածներին

Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։

Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը` միջին ծանրության։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։

Մաղթում եմ առողջություն»,-գրել է նա։

Կիսվել ձեր ընկերների հետ