Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է

Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնը, որն ամենքիս հոգիներն ու սրտերը լցնում է անսահման հույսով, աներեր հավատով և անկորնչելի սիրով, նշում է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

«Լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ անխախտ և ամուր պահելով առաքյալներից փոխանցված ուղղափառ հավատքը։

Թող առաջին լուսավորիչների բարեխոսությամբ ցրվի խավարը և իշխի լույսը»,- ընդգծել է Հայր Զաքարիան:

Կիսվել ձեր ընկերների հետ