Ի՞նչ եփել այսօր…Ոսպով և բազուկի ճավով ապուր…շատ համեղ է ստացվում

Բաղադրիչները՝

200 գ շագանակագույն ոսպ
300 գ բազուկի ճավ
3 միջին չափի հասած լոլիկ
1 միջին չափի գլուխ սոխ
100 գ շատ մանր մակարոն
4 ճ/գ ձիթապտղի ձեթ
աղ
Պատրաստման եղանակը

Ոսպի վրա սառը ջուր լցրեք, և թողեք մնա 12 ժամ: Այնուհետև ջուրը թափեք, ոսպի վրա 1,5 լիտր սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 1 ժամ եփեք, վերջում աղ արեք:

Բազուկի ճավը կտրատեք և ոսպի եփելուց 20 րոպե առաջ բազուկի ճավն ավելացրեք կաթսայի մեջ:

Լոլիկները մաքրեք, սերմերն ու հեղուկը հեռացրեք, պտղամիսը մանր կտրատեք, սոխը մանրացրեք:

Խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը, սոխը մի փոքր տապակեք՝ չթողնելով, որ գույնը փոխվի, մոտ 5 րոպե: Ավելացրեք լոլիկը, մի փոքր աղ արեք ու 3 րոպե տապակեք:

Լոլիկի սոուսը ավելացրեք ոսպով ու բազուկի ճավով կաթսայի մեջ, ավելացրեք նաև մանր մակարոնը: Եփեք մինչև մակարոնի պատրաստ լինելը, մոտ 3-5 րոպե:

Ապուրը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Ապուրի մեջ կարող եք օգտագործել ինչպես վերմիշել, այնպես էլ ձևավոր մակարոնեղեն՝ աստղիկներ, խխունջիկներ և այլն:

Կիսվել ձեր ընկերների հետ