Չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան (տեսանյութ)

Ես գործընկերներիս հետ ուսումնասիրում եմ Հայ առաքելական եկեղեցու և կրոնական կազմակերպություններին պատկանող գույքերը, որոնք ազատված են հարկերից։

Այս մասին լրագրողների հետ զրուցում հայտնեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը:

«Սա չի վերբերում վանքերին, այս պարագայում գույք ասելով՝ նկատի ունենք արտադրական, հասարակական, առևտրային տարածքները: Երբ հասկանանք՝ ինչ ունենք, նոր կհասկանանք, թե ինչ հարկային պարտավորություններ են»,-ասաց նա։

Իսկ թե ինչո՞ւ է այս խոսակցությունը հիմա հանրայնացվում, ՔՊ-ականը նշեց.

«Վաղուց է եղել այս խոսակցությունը, ուղղակի ուշադրության տակ չի եղել»:

Իսկ արդյո՞ք տեսնում են իրենց իշխանության վերջը և նման քայլերը ենթադրում են, որ անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումից՝ պատասխանեց.

«Վազգեն Գալստանյանի մասի՞ն է խոսքը: Ո՛չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»։

Կիսվել ձեր ընկերների հետ