Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է ցույց տվել կարճ ծրագրում։ 17-ամյա մարզուհին իր ելույթի համար ստացել է 85,67 միավոր։
«Անհանգստանում էի, չգիտեի՝ ինչու: Մտածում էի, թե ինչ չպետք է անեմ: Հիմա ավելի լավ է: Կուզենայի զբոսնել Կազանով, վաղը նախատեսում եմ հանդիպել ընկերոջս։ Եթե վաղը ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պլանավորել եմ, ապա ես ամբողջ սրտով կգնամ զբոսնելու»,-championat.com-ի հաղորդմամբ, Առաջին ալիքի եթերում ասել է Պետրոսյանը։