Օկուպացված Արցախում պայթյունից ադրբեջանցի է մահացել, կան վիրավորներ

Օկուպացված Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ զինամթերքի պայթյունից ադրբեջանցի է զոհվել:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, 1980-ին ծնված Ռագիֆ Իսաևն Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից էր:

Միջադեպի հետևանքով տուժել են գործակալության այլ աշխատակիցներ, նրանք հոսպիտալացվել են:

Կիսվել ձեր ընկերների հետ