Սիրելիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր Ռոբին օրեր առաջ ԱՄՆ-ում վիրահատել են, ու երեխան արդեն իրեն լավ է զգում: ☺️
Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն երեխայի լիարժեք բուժման համար ապագայում որոշ միջամտությունների կարիք է լինելու:
Մեծ հույս ունենք, որ ապագայում երեխայի մոտ ամեն բան լավ է լինելու, ու նա հնարավորություն է ստանալու լիարժեք վայելելու իր անհոգ մանկությունը:
Ավելացած գումարն ուղղվելու է երեխայի ընթացիկ բուժման ու կեցության ծախսերը փոխհատուցելուն
Շնորհակալ ենք մեծաթիվ նվիրատուներին մեծ սրտացավության ու հոգատարության համար:
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ