Գոյություն ունեն մեծ քանակության ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք օգնում են շատ էժան և արագ լուծել առողջության հետ կապված խնդիրները: Դրանցից մի քանիսը ծանոթ են մարդկանց մեծ մասին: Շատերը մոռացվել են, իսկ մի մասն էլ ծանոթ է շատ քչերին:
Ստորև մենք կկիսվենք ձեզ հետ այդպիսի մի բաղադրատոմսով: Առաջարկվող ըմպելիքը, որ կպատրաստեք, ամբողջ օրգանիզմն ամրացնող ազդեցություն ունի՝ օգնելով նրա աշխատանքին և վերացնելով մի քանի լուրջ և տհաճ խնդիրներից:
Ինչպես պատրաստել
Մեզ հարկավոր է՝
12 պճեղ սխտոր
Կես լիտր կարմիր գինի: Շատ կարևոր է ընտրել լավ գինի: Էժանագին, փոշով բացված կարմիր հեղուկը դեռ գինի չէ և օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա: Այդ պատճառով լավ գինի ընտրելիս այս դեպքում պետք չէ խնայել։
Ինչպես պատրաստել՝
Կտրտում ենք սխտորի պճեղները կամ ճզմում սխտոր-ճզմիչով:
Մանրացված սխտորը լցնել 0,7-1 լիտր տարողությամբ բանկայի մեջ: Շատ մեծի կարիք չկա, իսկ փոքրի դեպքում չենք կարող հեղուկը թափահարել:
Գինին լցնում ենք բանկայի մեջ։
Փակում ենք բերանը և դնում պատուհանագոգին: Կարևոր է, որ նրա վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները:
Այսպես մեր դեղամիոցը պետք է մնա 2 շաբաթ: Ամեն օր մի քանի անգամ հարկավոր է այն լավ թափահարել:
2 շաբաթ անց օգտագործեք ըմպելիքը: Սխտորի մնացորդը ձեզ այլևս հարկավոր չի լինի, այնպես որ, այն կարող եք քամելով առանձնացնել լուծույթից: Գինին կարող եք պահպանել ապակե տարայի մեջ:
Ինչպես խմել՝
1թ/գ-ից՝ օրական 3 անգամ, 1 ամիս շարունակ: Մեկ ամիս հետո խորհուրդ է տրվում դադար տալ կես տարով և ցանկության դեպքում կրկին շարունակել:
Ինչով է օգտակար՝
Այժմ այն մասին, թե ինչ դրական էֆեկտ է ունենում այս ըմպելիքն օրգանիզմի վրա:
Արագացնում է նյութափոխանակությունը (արդյունքում օրգանիզմն ավելի հեշտ է ազատվում ավելորդ ճարպից)
Ուժեղացնում է իմունային համակարգի աշխատանքը (արդյունքում օրգանիզմը կարողանում է արդյունավետ կերպով պայքարել բոլոր տեսակի հիվանդությունների դեմ և պաշտպանել այն բակտերիաներից)
Լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը: