Ցավալի լուր…Կյանքից հեռացել է Սվետլանա Հայրապետյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հյուսիսային համալսարանի Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի նախկին վարիչ և վաստակաշատ դասախոս Սվետլանա Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Համալսարանի մամուլի ծառայությունից։

«Սվետլանա Հայրապետյանը մեկն է այն նվիրյալներից, ով կանգնած է մեր համալսարանի հիմնադրման ակունքներում։ Գրեթե 3 տասնամյակ իր փորձառու մանկավարժական-դասախոսական գործունեությամբ նա կրթել է մի քանի սերունդներ։ Նրա ուսանողներն այսօր ոլորտի լավագույն մասնագետներից են և իրենց հաստատուն տեղն ունեն իրավական համակարգում։

Խորապես ցավակցում ենք Սվետլանա Հայրապետյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18։00-ից «ԼյուԱր» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18):

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից ապրիլի 11-ին՝ ժամը 13։00-ին»։

Կիսվել ձեր ընկերների հետ