Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների հետևանքով կա 2 զոհ, նրանցից մեկի մարմինը փրկարարները դուրս են բերել անձրևաջրերով ողողված թունելում։
Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկա և ջրասուզակներ։