Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Նորիկ Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը, Արթուր Փաշիկյանն ու Միհրդատ Ալեքսանյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի ,Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: ՎարորԼուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանիդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: