ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված եղանակը կտրուկ կցրտի..Հորդառատ տեղումներ են սպասվում

ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 — 18 — ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Կիսվել ձեր ընկերների հետ