«Զգուշացեք, բանկերի անունից խարդախություն է տարածվում»․ Սամվել Մարտիրոսյան

«Բանկերի անունից խարդախություն է տարածվում, զգուշացեք, չհավատաք»,- հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այս  գրեթե բոլոր բանկերի անունից տարածվում են առաջարկներ, օրինակ, լրացնել հարցում, կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ, կամ ինչ-որ բոնուսներ ստանալ։ Այնուհետև հղումը տանում է այնտեղ, որտեղ պետք է մուտք գործեք ձեր բանկային հաշիվ։

Դրանք, բնականաբար, կեղծ գովազդներ են։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ
դրանք լրիվ անիմաստ էջեր են։

Դժվար թե բանկը ձեզ առաջարկի 20000 դրամ ինչ-որ կարծիք հայտնելու համար, զգույշ եղեք, մի լրացրեք»,-ասում է մեդիափորձագետը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Samvel Martirosyan (@kornelij)

Կիսվել ձեր ընկերների հետ