Starnews.am-ը գրում է. Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամի որդիներից Տիգրանը չէր եկել մասնակցելու համերգային երեկոյին: Դե իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ անգամ հյուրի կարգավիճակում ներկա չէր Արամի դուստրը`Զվարթ Ասատրյանը:
Հերթական սկանդալի արդյունքում երեկ Զվարթն իր երեխաների հետ ոչ միայն բեմում չէր, այլ նաև հայրիկին նվիրված համերգի հանդիսատեսի շարքերում չէր:
Ավելին`Ասատրյանի դուստրը հայրիկի գերեզմանին գերադասել էր այցելել երեկոյան այն ժամին, երբ նույն պահին Մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում հայրիկին նվիրված համերգը: