Իսրայելը օդ է բարձրացրել 48 կործանիչ և պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra’am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։ Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին:

 

Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախների, այդ թվում՝ ռազմական բազաների և ենթակառուցվածքների, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ: Աճող սպառնալիքի ֆոնին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր զենիթահրթիռային բրիգադները լրիվ մարտական ​​պատրաստության են բերվել։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը՝ բաղկացած «Bavar-373», С-400 և «Sevom Khordad,» համալիրներից, պատրաստվում է հետ մղել հնարավոր հարվածը։

Կիսվել ձեր ընկերների հետ