Մյուռոնօրհնության կնքահայրն այս անգամ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է:
Նախորդ անգամ` 2015-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայրը դարձել էր Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից:
Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:
