Կարծում եմ ազգանունիցս պարզ է, որ սերում եմ հոգևորականների տոհմից։ Մանկությանս տարիներին Պապս սիրում էր պատմել գեղեցիկ ու մի քիչ խորհրդավոր պատմություններ նախնիներիս մասին։ Պատմություններ, որ լսել եմ հորիցս, որ պատմում եմ երեխաներիս, որ իրենք էլ հպարտությամբ կրեն իրենց ազգանունը։
Հուսով եմ նախնիներս ազնիվ ու հայրենասեր այրեր են եղել, որոնք տասնամյակներով չեն կանգնել թալանչիների ու գողերի կողքին։ Չեն լռել, երբ պետք էր խոսել ու գոռալ։ Չեն եղել հանցավոր իշխանության մաս։ Ծառայել են Աստծուն ու հասարակ հայ գյուղացուն։
Վստահ եմ, որ ոչ մի ոստիկան չէր փակի Տեր Մինասի ճանապարհը՝ որովհետև գիտեր, որ մաքուր է ու ազնիվ։
Վստահ եմ, որ անգամ խորհրդային տարիներին, ոչ մի ոստիկան (միլիցիոներ), անկախ հրամանից, չէր փակի լուսահոգի Վազգեն Առաջին կաթողիկոսի ճանապարհը՝ քանզի դիմացը յուրաքանչյուրիս ու բոլորի Վեհափառն էր…
Աստված պահապան Հայրենիքիս:
