Մի ընտանիքից 4 տղամարդ զոհվի, մի ընտանիքից 2 եղբայր զոհվեն, հայր ու որդի… դե մսից ու արյունից մարդ, արի ու դիմացի..Արամ Գևորգյան

Գրեթե ոչ ոք չի խոսում 23 թվականից հետո արցախահայության ձեռք բերած հիվանդությունների մասին։ Քաղցկեղը դրանց շարքերում թոփ 3-ի մեջ է։։ Ու պատահական չէ. այդքան սթրեսներից, այդքան ապրումներից հետո դժվար է առողջ մնալ… մի ընտանիքից 4 տղամարդ զոհվի, մի ընտանիքից 2 եղբայր զոհվեն, հայր ու որդի… դե մսից ու արյունից մարդ, արի ու դիմացի։

Քաղցկեղի զարգացման թիվ մեկ նպաստավոր պայմանը դա սթրեսն է, իսկ անցած տարի 100.000-ից ավել մարդ անցավ դրա միջով։ Դժվար է ասել, որ նրանք փրկվեցին. գուցե ապրում են, հա, բայց սթրեսը, դեպրեսիան, ապրումները, դրանցից բխող այս դարի ախտը իրենց գործն անում են։

Իր հողից, իր արմատներից կտրած քիչ բան է, որ ադապտացվում է նոր միջավայրում։ Կխնդրեմ մեր արցախահայ հայրենակիցներին, որ հետևողական լինեն իրենց առողջությանը, առաջին իսկ հնարավորթւայն դեպքում հետազոտվեն, դեպրեսիայի դեպքում դիմեն համապատասխան կլինիկաներ։ Քաղցկեղի շատ տեսակներ առանց նախանշանների են զարգանում, ու բացահայտվում են միայն վերջին փուլում, եթե մինչ այդ ախտորոշված չեն լինում մարդիկ։

Ձեզ լավ նայեք, ձեր տեսակը մեզ շատ է պետք։

Կիսվել ձեր ընկերների հետ