Անի Քոչարն ու ամուսինը միասին չե՞ն… Հետևորդների հարցին տեսեք ինչպես է պատասխանել Անին

Starnews.am-ը գրում է. Ամիսներ առաջ մայրացած Անի Քոչարն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ է: Նա հաճախ է հրապարակում ընտանեկան կադրեր, ինչպես նաև ցույց տալիս նորածին դստերը:

Սակայն Անիի վերջին հրապարակումներում ասես բացակայում է իր ամուսինը, ինչը առաջացրել է շատ հետևորդների հետաքրքրությունը:

Նրանք հենց Անիից փորձել են ճշտել, որտեղ է ամուսինն ու ինչու հրապարակումներ չկա, ինչին ի պատասխան լրագրողը նշել է, որ նմանատիպ հաղորդագրություններ շատ է ստանում, իր հետևորդները անհանգստանում են, սակայն ամուսնու`կնոջ հրապարակումներում չլինելը, բացառապես իր ցանկությունն է, մարդը հանրային դեմք չէ, և չի սիրում հանրայնացվել:

Այսպիսով Անին հերքել է բոլորի կասկածները, որ հնարավոր է զույգն այլևս միասին չէ և դա է պատճառը ամուսնու`կնոջ հրապարակած լուսանկարներում չլինելու:

Նշենք, որ Անին ավելի վաղ խոսել էր իր դժվար փուլի մասին.

«Կարծես մի նոր փորձություն ու մարտահրավեր, պայքարի և փորձառության մի նոր դաս:
40 օր ցավի, անքուն գիշերների, տոկունության, կարգապահության, պատասխանատվության, բայց և օրհնության, սիրո, քնքշանքի…

Որդուս պարագայում բնական ճանապարհով, առանց հետևանքների ծննդաբերություն էր և կողքիս էին մայրս ու քույրս և չնայած, տակավին երիտասարդ ու անփորձ լինելուս, առավել հեշտ հաղթահարեցի (և հետո 12 տարի առաջ առողջականս ու ուժերս բոլորովին այլ էին):

Այս անգամ կեսարյան հատումն ինքնին վիրահատություն է իր հետվիրահատական խնդիրներով և անհարմարություններով, գումարվեց կողմնակի մի բարդացում (ծագեց էպիդուրալ ցավազրկումից. մեկ շաբաթ պարանոցից գլխին ճառագայթող անմարդկային ցավեր էի ունենում. կրծքով կերակրելու պարագայում էլ դեղորայքի հարցում շատ ազատ չես):

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ