Լույս աշխարհ է եկել հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս անմահացած Հայկ Թովմասյանի եղբայրը` Ռոբերտը:
Հայկ Թովմասյանն ապրում էր Ֆրանսիայում, բայց պատերազմի լուրն առնելուն պես շտապեց հայրենիքի օգնության։
Մայրը` Սեդա Սարգսյանը, պատմում է, որ չնայած շատ ծանր տարած հղիությանը` փոքրիկը լույս աշխարհ եկավ, որովհետև սա ի վերուստ որոշված էր, Հայկը երազին էր եկել։
«Եկավ իմ երազին, ասացի «Հայկ, էս ո՞ւր ես», ասեց «ես տենց էլ գիտեի», ասեցի «բա ո՞ւր ես», ասեց՝ «կասեմ»… Ինքը պիտի ծնվեր, բարեխոսը Հայկս է, Աստված տվել է մեզ»,-ասաց մայրը։
Չփարատվող հուսալքությունից հետո ընտանիքում կրկին ժպտում են:
