ՏԱՐԱԾԵԼ ‼️ ՏԱՐԱԾԵԼ
Արցախցիներ ջան, կարդացեք, տարածեք, միացեք, հաստատ օգտակար է լինելու բոլորիդ ու ԱՆՎՃԱՐ Է‼️‼️‼️‼️
📢Արցախից տեղահանված և այս պահին Երևանում (և մոտ քաղաքներում) բնակվող ծնողներին․
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ, «Ծնողի դպրոցը» իրականացնում է հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության դասընթացներ՝ հատուկ արցախցի ծնողների և դեռահասների համար։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է։
ԾՆՈՂՆԵՐԻ դասընթացի նպատակն է․
🔹նպաստել ծնողների հուզական կարգավորմանը,
🔹զարգացնել ինքնակարգավորման և ինքնաջակցման հմտություններ,
🔹ամրապնդել դժվար իրավիճակների հաղթահարման մեխանիզմները,
🔹տալ իրենց հուզող հարցերը երեխաների հետ հարաբերությունների կարգավորման, ծնողավարության թեմաներով
Ծնողների դասընթացի ձևաչափն է․
• 4 օր, 1․5 ժամ տևողությամբ հանդիպումներ
• Առկա՝ ք․ Երևան, Կոմիտաս 12
• Սուրճի/թեյի ընդմիջում
• Նվեր գրքեր՝ ծնողավարության թեմաներով
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ (14-17 տար․) դասընթացի նպատակն է․
🔸օգնել դեռահասներին ճանաչել իրենց ուժեղ կողմերն ու ներքին ռեսուրսները
🔸կարգավորել հուզական դրսևորումները
🔸զարգացնել ինքնաջակցման հմտությունները
🔸ամրապնդել դժվար իրավիճակների հաղթահարման մեխանիզմները
Դեռահասների (14-17 տար․) դասընթացի ձևաչափն է․
• 6 օր, 1 ժամ տևողությամբ հանդիպումներ
• Առկա՝ ք․ Երևան, Կոմիտաս 12
• Թեյի ընդմիջում
• Նվեր գրքեր՝ ինքնաճանաչման և ինքնաջակցման թեմաներով
‼️ԳՐԱՆՑՈՒՄ դասընթացներին
https://forms.gle/oHoAXQv3JT4hWDZr5
Նախատեսված են դասընթացներ նաև 4-13 տարեկան երեխաների համար։ Հետաքրքրության դեպքում լրացրեք նույն հարցաշարում։
💟Սիրով սպասում ենք։
————————
Ծնողի դպրոց / Parenting School
📌Կոմիտաս 12, 1-ին մուտք
📞094 224 223, 091 224 792
✉[email protected]
🌐parenting.am