Օլիմպիական խաղերի ծագման պատմություն. հետաքրքրիր փաստեր

Հին Հունաստանում Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել մ.թ.ա. 776թ.-ից մ.թ. 394թ. Օլիմպիայում 4 տարին մեկ անգամ: Ընդհանուր առմամբ անցկացվել են 293 Օլիմպիական խաղեր:

Օլիմպիական խաղերը անցկացվել են Օլիմպոս փոքրիկ քաղաքում, Զևսին նվիրված տոնախմբության ժամանակ: Սովորություն է եղել հաղթողների անունները փորագրել Ալֆեյ գետի երկայնքով տեղադրված մարմարե սյուների վրա, որպեսզի բոլոր անցնողները տեսնեն:

Հաղթողներին մեծարել են, նրանց գլխին ձիթենու ճյուղերից պատրաստված պսակներ են դրել, երբեմն էլ աստվածացրել են: Նրանց նաև մի շարք արտոնություններ են տվել:

Մրցումներն անցկացվում էին Հին Հունաստանի տարբեր քաղաք-պետությունների ու թագավորությունների ներկայացուցիչների միջև։

Խաղերի ժամանակ անցկացվում էին հիմնականում մարզական մրցություններ, սակայն կային նաև մարտական մարզաձևերը, ինչպիսիք էին ըմբշամարտը, պանկրատիոնը, ձիավարության ու կառք վարելու մրցությունները։
Խաղերի օրերին պատերազմները դադարել են: Պայքարի են դուրս եկել միայն տղամարդիկ: Կանանց մասնակցությունը կամ մուտքն օլիմպիական խաղերին արգելվել է:

Վնասվածքներ ստանալու և նույնիսկ մահանալու ռիսկն այստեղ չափազանց բարձր էր, իսկ զոհերին զոհաբերում էին Զևս աստծուն: Չկային քաշային սահմանափակումներ, մրցակիցները կռվում էին առանց ընդմիջումների, երբեմն 4 ժամ կամ ավելի, մինչ մեկնումեկը չէր ընկնում: Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:

Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ սառույցի և ձյան վրա անցկացվող մարզաձևերի համար, որոնց մրցումները տրամաբանական տեսնակյունից անհնար էր անցկացնել Ամառային օլիմպիական խաղերի ընթացքում։:

Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ:
Օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանշանը առավել հայտնի է որպես Օլիմպիական օղակներ, բաղկացած է հինգ միահյուսված օղակներից և խորհրդանշում է բնակեցված հինգ մայրցամաքները (Աֆրիկա, Ամերիկա, Ասիա, Ավստրալիա և Եվրոպա)։ Սպիտակ ֆոնի վրա նկարված օլիմպիական գունավոր օղակները (կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր) կազմում են Օլիմպիական դրոշը։ Այդ գույներն ընտրվել են այն պատճառով, որ ամեն մի ազգ իր ազգային դրոշի վրա ունի դրանցից առնվազն մեկը։ Այն բարձրացվում է բոլոր Օլիմպիական խաղերի ժամանակ:

Օլիմպիական նշանաբանը՝ Citius, Altius, Fortius, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «Արագ, բարձր, ուժեղ:

Օլիմպիական սկզբունք` Օլիմպիական խաղերում ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը, ինչպես ամենակարևորը կյանքում ոչ թե հաղթատոնն է, այլ պայքարը։ Ամենաէականը ոչ թե նվաճելն է, այլ լավ պայքարելը։

Մեդալներ: Առաջին տեղի համար մարզիկին շնորհվում է ոսկե մեդալ, երկրորդի համար `արծաթ, երրորդի համար` բրոնզ: Դրանք մրցանակից հետո հաղթողներին շնորհվում են հատուկ արարողությամբ:

Կիսվել ձեր ընկերների հետ