Ովքեր են Տավուշում ջրահեղձ եղած քաղաքացիները. լուսանկարներ
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՆԳՆ֊ից, օգոստոսի 5-ին՝ ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։
Իջևան քաղաքի բնակիչներ են։ Ընկերներով գնացել են գետում լողանալու` չիմանալով , որ Աղստև գետի տվյալ հատվածում լողալը վտանգավոր է։ Նրանց հետ է եղել երրորդ ընկերը, որն էլ ահազանգել է Փրկարար ծառայություն։
Աղբյուրը` Խոսնակ Լրատվական տելեգրամյան էջից։