Բեռնատարը «Հարսնաքարի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել ամուuիններին․ նրանք տեղում մաhացել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։

 

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրանց մահը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են։

Կիսվել ձեր ընկերների հետ