«Տատս հիվանդության թղթերը բերեց ձեռքս դրեց, ասաց՝ ազատված ես բանակից, տղա ջան…»
Պատմում է հպարտորեն իմ տարիքի տաքսու վարորդը՝ նայելով զինկոմիսարիատի մոտ հավաքված զինակոչիկներին։
— Լա՞վ ա, որ չես ծառայել, — հարցնում եմ նրան։
— Երկու տարի տնից-տեղից կտրվում ես, — ասում է վարորդը, — իսկ դու ո՞րտեղ ես ծառայել։
— Արցախում։
— Լավ է, որ էս տղաները գոնե Հայաստանում կծառայեն, — շարունակում է նա։ — Տնեցիք հաճախ կգնան տեսնելու։
— Լավ չէ՞ր լինի, եթե Արցախ ունենայինք, բոլորը Արցախում ծառայեին…
Լռություն…
