Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Աղստև գետը ողողել է Խաշթառակում գտնվող «Հեքիաթ» ճամբարի տարածքը․ փրկարարները մեծ դժվարությամբ 46 երեխայի, 4 ջոկատավարի և 5 աշխատակցի անվտանգ տեղափոխել են ապահով վայր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս:

Կիսվել ձեր ընկերների հետ