Ընտանիքի անդամներն ու ընկերները խնդրում են` յուրաքանչյուր տեղեկատվության համար զանգահարել 094952527 կամ 095877881

Երեկվանից Սևանից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը:

Անահիտի ընտանիքի անդամներն ու ընկերները հայտարարություն են տարածել` խնդրելով յուրաքանչյուր տեղեկատվության համար զանգահարել 094952527 կամ 095877881 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք` հունիսի 1-ին` ժամը 12:00-ի սահմաններից, պարեկները, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Կիսվել ձեր ընկերների հետ