Աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 61-րդ ռակետ, ռումինացի Ժակլին Կրիստիանի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:4 հաշվով՝ առաջին անգամ ընդգրկվելով WTA-250 շարքի մրցաշարի լավագույն քառյակում։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 106-րդ ռակետ, ֆրանսիացի Խլոե Պակեն։
Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։
The Iasi semifinals are calling 📞#UniCreditIasiOpen pic.twitter.com/b8ge2xrGep
— wta (@WTA) July 25, 2024
