Ս. Գայանե կույսի անունը հավերժացնող այս փոքրիկ մատուռը գտնվում է Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին: Ս. Գայանեն գմբեթավոր փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ: Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների շնորհիվ:

Ս. Գայանե մատուռը կառուցվել է 2007թ. Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ և ունի իր արձանագրությունը. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի եւ թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»:
