Վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են

Այսօր Կոտայքի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարված ինքնաթիռի զոհերը 20 և 26 տարեկան են։

Այս մասին դեպքի վայրից հայտնել է Factor.am-ի լրագրողը` հղում անելով տեղում աշխատող իրավապահներին։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ինքնաթիռը կործանվել է այսօր` ժամը 09։30-ին։ Կործանման հետևանքով 2 զոհ կա, Sputnik Արմենիայի տեղեկություններով` մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։

Կիսվել ձեր ընկերների հետ