Ձմերուկի միջոցով 5 օրում նիհարել եմ 5 կգ․ Այսպես կերեք ձմերուկը

Գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, որոնցում հիմնական մթերքը ձմերուկն է։ Առաջարկվող դիետան նախատեսված է հինգ օրվա համար. այն օգնում է մաքրել օրգանիզմը, միաժամանակ՝ ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։ 5 օր անց հարկավոր է դադար տալ, ապա, ցանկության դեպքում, կարող եք կրկնել կուրսը։ Դիետայի ընթացքում հարկավոր է ամեն օր 8 բաժակ ջուր խմել։

Ամեն օր նաճաշը նույնն՝ է մի կտոր ձմերուկ և նախընտրած ըմպելիք՝ սուրճ, թեյ և այլն։ Ձմերուկը պետք է լինի 300-350 գրամ։

Առաջին օր Ճաշ • 100 գրամ տավարի խաշած միս • մի կտոր ձմերուկ։ Ընթրիք • 50 գրամ պանիր • մի կտոր տոստ։

Երկրորդ օր Ճաշ • մի կտոր տոստ • 50 գրամ հավի և հնդկահավի խաշած կրծքամիս • մի կտոր ձմերուկ։ Ընթրիք • 100 գրամ գրիլ արված ձուկ • մի կտոր տոստ • սեզոնային աղցան։

Երրորդ օր Ճաշ • 30 գրամ սպագետի՝ պանրով և լոլիկով • մի կտոր ձմերուկ։ Ընթրիք • լոլիկով, վարունգով, պղպեղով, հազարով, սոխով աղցան • 50 գրամ պանիր • մի կտոր ձմերուկ։

Չորրորդ օր Ճաշ • բանջարեղենային ապուր • մի կտոր տոստ • 50 գրամ խաշած հավի միս • մի կտոր ձմերուկ։ Ընթրիք • 2 խաշած կարտոֆիլ՝ պարմեզանով • սեզոնային աղցան • մի կտոր ձմերուկ։

Հինգերորդ օր Ճաշ • 50 գրամ տավարի խաշած միս և սունկ • մի կտոր տոստ • մի կտոր ձմերուկ։ Ընթրիք • 50 գրամ պանիր • 2 կտոր տոստ • մի կտոր ձմերուկ։

 

Կիսվել ձեր ընկերների հետ