Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. Ցոյց  տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք. Այսօր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Ա

Նա ծնվել է 1879թ. մարտի 19, Դավիթ Բեկ Զանգեզուրի գավառ Ելիզավետպոլի նահանգ Ռուսական կայսրություն Զեյվա, այժմ` գյուղ
Դավիթ Բեկ կամ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով Արցախի Շուշի քաղաքում: Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի
նահանգապետ, եղել է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամ:

Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան՝

1.Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը

2.Երեւանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումն ընկած
ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներումիրականացվեցին նշանակալից միջոցառումներ

3.1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչեւ նրա անդրանիկ կառավարության
ձեւավորումն ընկած ժամանակահատվածը:

4.Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։

Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդրություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում,
պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում եւ մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի:

Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչ էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր
տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։

Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակականքաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համաժողովրդական սուգի վերածվեց։

Ներկա էր ամբողջ Երեւանը. մարդիկ եկել էին մի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանին` իրատես ու շրջահայաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախնդիր վարք, համեստ կենցաղ եւ իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչին:

Կիսվել ձեր ընկերների հետ