ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ… Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը

Սիրելի հավատացյալներ, հուլիսի 13-ին սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրն է: Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս Սարոյանի դիմումի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ այդ օրը Սուրբ Թադեոս եկեղեցի է բերվելու Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը: Տոնի առթիվ սուրբ Պատարագ է մատուցվելու Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում, ժամը 10:30-ին:

Սիրով սպասում ենք ամենքիդ։

 

Կիսվել ձեր ընկերների հետ