▫️8 տարի առաջ` հենց այս օրը, այս ժամին, վերջին անգամ խոսեցինք հետդ, Ադամ ջա՛ն…Ասացիր…

▫️8 տարի առաջ` հենց այս օրը, այս ժամին, վերջին անգամ խոսեցինք հետդ, Ադամ ջա՛ն։
Ասացիր, որ կարող է մի քանի օր չզանգահարես, որ անհոգ լինենք… դու՛ գիտեիր ամեն ինչ, դու՛ տեսնում էիր թշնամուն` ուղիղ ձեր դիրքի դիմաց, մինչև ատամները զինված… ո՞վ կմտածեր, որ ընդամենը մի քանի ժամ անց, թշնամու դեմ կատաղի մարտեր ես մղելու` քո ջոկի հերոս տղերքի հետ։

Եվ որպես այդ ջոկի հրամանատար ու դիրքի ավագ, տղերքի հետ արագ անցնելու ես 112 դիրքի շրջանաձև պաշտպանությանը։ Իսկ ետևում` հայրենի գյուղերն ու քաղաքներն էին… ու մարդիկ, սիրելի մարդիկ, Հայ մարդիկ… քո ջոկի 6 քաջարի զինվորներն ու դու՛ հաղթեցի՛ք, հաղթեցիք թշնամուն` ձեզ բաժին ընկած դաժան մարտում ու դու՛ կարողացար ներել` աններելին… փառք քե՛զ Ադամ ջա՛ն, ցավդ տանեմ, իմ հերո՛ս սերժանտ, հավերժ փառք ձե՛զ, տղե՛րք…

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մոր՝ Գայանե Անտոնյանի գրառումը

Կիսվել ձեր ընկերների հետ