Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։
«Հեծանվային զբոսանք թիվ 5։ Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր», — գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր օգոստոսին «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավ կազմակերպելու որոշման մասին: