Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին

news.am-ը գրում է. Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:

«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները եւ ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Այդ խոսակցությունները սուտ են, ճնապարհից շեղելու նպատակ են հետապնդում:

Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցենք:

Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրպարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասաց նա:

Կիսվել ձեր ընկերների հետ