Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններից, կարծում ենք, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ), անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին, կարծում է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը։

«Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա (խմբ․ Հայաստանի Հանրապետությունը) մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

ՀԱՊԿ-ում ուշադրություն են հրավիրել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումների վրա, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Կիսվել ձեր ընկերների հետ