Շտապ տարածել…նկարում պատկերված գեղեցկադեմ տղան 12-ամյա Ալբերտն է, ում մեր օգնություն է պետք

Խնդրում եմ մաքսիմալ տարածել ❗

🙌🏻 Սիրելի ընկերներ, նկարում պատկերված գեղեցկադեմ տղան 12-ամյա Ալբերտն է, ում #անհապաղ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում։

Ալբերտը ծնողների հետ բնակվել է ՌԴ-ում։ 2023-ի մարտին նրա մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ։ Վոլգոգրադի մանկական հիվանդանոցում ստացել է բուժում թոքաբորբի դեմ։ Կարճ ժամանակ անց կրկին հոսպիտալացվել է և տեղափոխվել Մոսկվայի մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ և նրա մոտ ախտորոշել են աուտոիմուն հեպատիտ, լյարդի աուտոիմուն ցիռոզ։

Ծնողները որոշել են երեխայի բուժումը շարունակել հայրենիքում։ Հայաստան վերադառնալուց հետո Ալբերտն ընդունվել է Արաբկիր ԲՀ, ուր անցել է ամբողջական հետազոտություններ և ստացել անհրաժեշտ բուժում:

❗Հաշվի առնելով երեխայի մոտ լյարդային անբավարարության խորացումը` Մինսկի առաջատար բժիշկների հետ քննարկման արդյունքում Արաբկիր ԲՀ-ի մասնագետները որոշել են` Ալբերտի կյանքը փրկելու համար շտապ անհրաժեշտ է իրականացնել լյարդի փոխպատվաստում։

Վիրահատությունն իրականացվելու է Արաբկիր ԲՀ-ի և Մինսկի փորձառու բժիշկների համատեղ ջանքերով։ Դոնոր հանդիսանալու է մայրը։

Վիրահատության ու բժշկական ընթացիկ միջամտությունների համար անհրաժեշտ է շուրջ 20,500,000 դրամ, որից 5,000,000-ը կտրամադրի ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, Ալբերտի կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ է հավաքել 15,500,000 դրամ։ Ընտանիքը գտնվում է ֆինանսապես անապահով վիճակում։

Սիրելի ընկերներ, Ալբերտը քաջ և ընկերասեր տղա է։ Չնայած որոշ ժամանակ ՌԴ-ում բնակված լինելուն` նա ցանկանում է ապրել իր հայրենի քաղաքում` Գյումրիում։ Շատ դեռահասների նման սիրում է սպորտը և ֆիզկուլտուրան, երազում է հայրենիքում նոր ընկերներ ձեռք բերելու մասին։

💙 Միացյալ ուժերով օգնենք Ալբերտին հաղթահարել այս մարտահրավերը և վայելել իր առողջ պատանեկությունը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3xCtvRP

Ինչպես նաև հետևյալ կերպ.

✅ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

✅IDram — 265680346 (ստացող՝ Ա. Մարտիրոսյան)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ալբերտ Մուրադյանի բուժման նպատակով»)

✅AMD — 1570070033850100

✅USD — 1570070033850101

✅EUR — 1570070033850146

✅RUB — 1570070033850158

📂Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4awiIrA

🗂Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3U9VzVz

Կիսվել ձեր ընկերների հետ