«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում. տեղում ավերածություններ չկան»… անձնակազմը զոհվել է

Հյուսիսային Օսիայի լեռնային շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առաջնագծի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշում է kommersant.ru-ն, անձնակազմը զոհվել է։

Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում. տեղում ավերածություններ չկան»,- հավելել են ռազմական գերատեսչությունից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կիսվել ձեր ընկերների հետ