Պռոշյան փողոցում իրավիճակը լարվեց. կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ շենքի հարակից հատվածում իրավիճակը լարվեց։ Ոստիկանները Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկից բերման են ենթարկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։

Այդ ընթացքում Բագարատ սրբազանը ելույթ էր ունենում ԱԺ շենքի դիմաց։ Նա դիմեց ոստիկաններին` կոչ անելով դադարեցնել անօրինական գործողությունները և մարդկանց անիմաստ բերման չենթարկել։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։

Կիսվել ձեր ընկերների հետ