Այս պահին ինտենսիվ տեղատարափ է Սևանավանքում, նաև Երևանից դեպի Սևան ճանապարհին…լուսանկարներ, տեսանյութ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօրվանից շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Այս պահին ինտենսիվ տեղատարափ է Սևանավանքում, նաև Երևանից դեպի Սևան ճանապարհին։

Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացրել էին՝ հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:

Կիսվել ձեր ընկերների հետ