Ծնվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների դուստր Շուշիի առաջնեկ աղջիկը՝ Արենին։
Շնորհավորում ենք Հովհաննիսյաններին, նորածնին մաղթում ենք առողջ և անհոգ մանկություն։
Հիշեցնենք, որ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյաններն ունեն նաև տղա թոռնիկ՝ Լեոն, որ նրանց ավագ որդու առաջնեկն է։
Շուշին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների միակ դուստրն է՝ մյուս չորս զավակներն են՝ Տարոնը, Վանը, Կարինը և Արմեն-Ռիչարդը։
Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար, Ժառանգության կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր տիկինը՝ Արմինե Հովհաննիսյանը հայտնի են նաև իրենց հասարակական կարևոր գործունեությամբ․ նրանք տարիներ շարունակ իրենց հիմնադրած Օրրան բարեգործական հիմնադրամով օգնում են կարիքավոր երեխաներին և միայնակ տարեցներին։