Իրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորները

Նախագահական ուղղաթիռի բեկորները հայտնաբերել են իրանական անօդաչու թռչող սարքերը, գրում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

Թուրքական անօդաչու թռչող սարքը գետնի վրա սև կետ է նկատել, սակայն իրանցի փրկարարները պարզել են, որ դա ուղղաթիռի բեկորներ չէ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ լեռնային տարածքում պարեկություն անող իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր ի վերջո հայտնաբերել են բեկորները, լուսանկարել կործանման վայրը և դրանք ուղարկել ճգնաժամային կենտրոն:

Կիսվել ձեր ընկերների հետ