Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և ոսկե մեդալ նվաճել:

Նշենք, որ Անիլ Շարիաթփանահին 2023 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2023 թվականին Անիլը դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող:

Հիշեցնենք՝ Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը վերջերս ոսկե մեդալ էր նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդնե

Կիսվել ձեր ընկերների հետ