08:00
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պայթյունից հետո ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։ Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
1։10
Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. այս պահին ևս պայթյունի վտանգ կա, տեղում աշխատում է 30-ից ավելի մարտական հաշվարկ. ՆԳՆ խոսնակ
1:03
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում:
Գրել է ՆԳՆ խոսնակը։ Նարեկ Սարգսյանը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
00։31
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
0։09
Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ․ ՆԳՆ խոսնակ
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
23:30
23։14-ին պայթուն էր տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում։ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
23։22
Համացանցում պայթյունի և հրդեհի կադրեր են հայտնվում։ Օգտատերերը գրում են, որ պայթյունն Աբովյան քաղաքի մոտակայքում է։